Հա

Քաղաքական

07/02/2018 - 15:00

Դոկտ. Վելայաթին Թուրքիային կոչ է արել յարգել միջազգային սահմանները

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին Թուրքիային կոչ է արել յարգել միջազգային սահմանները՝ նշելով, որ Իրանը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը: 

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթին Թուրքիային կոչ է արել յարգել միջազգային սահմանները՝ նշելով, որ Իրանը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումն ու չի հանդուրժելու այդ երկրի տարածքների նկատմամբ որեւէ ոտնձգութիւն»,- ասել է դոկտ. Վելայաթին:

«Մեր թուրք բարեկամներին խորհուրդ ենք տալիս յարգել միջազգային սահմանները, իհարկէ  Սիրիայի ժողովրդն ու նրա դաշնակիցները՝ «Հեզբօլլահ»-ը եւ միւսներն ամերիկացիներին դուրս կը շպրտեն Եփրատի արեւելեան ափերից»,- նշել է նա՝ յաւելելով, որ ամերիկացիները մտադիր են մասնատել Սիրիայի տարածքը, եւ այդ նպատակով էլ Եփրատի արեւելեան ափերին ցանկանում են ձեւաւորել քրդական անկախ պետական միաւոր:

«Նրանք անկասկած չեն յաջողելու»,- յստակեցրել է դոկտ. Վելայաթին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։