Հա

Քաղաքական

12/02/2018

Իրանի Իսլ. յեղափոխութեան առաջնորդը դրւատեց Բահման 22-ի քայլարշաւին Իրանի ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը

Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդը կիրակի գիշեր յղած ուղերձում դրւատեց Բահմանի 22-ի քայլարշաւին Իրանի ժողովրդի խուռներամ ու աչք շլացնող մասնակցութիւնը:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդը կիրակի գիշեր յղած ուղերձում դրւատեց Բահմանի 22-ի քայլարշաւին Իրանի ժողովրդի խուռներամ ու աչք շլացնող մասնակցութիւնը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի տեղեկատւական կայքի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդն այս ուղերձում մատնանշել է. «Իրանի ժողովրդի կիրակի օրւայ մեծ քայլարշաւը, որ մանրակրկիտ հաշւարկումների համաձայն նախորդ տարիների համեմատութեամբ շատ աւելի մարդաշատ էր, կտրուկ ու ջախջախիչ պատասխան տւեց օտարներին, թշնամիներին ու խոստումը դրժողներին»: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

Նա մատնանշելով այն կէտը, որ թշնամին Իրանի ու իրանցու մասին իր թերի ու սխալ պատկերացման վրայ հիմնւելով իր քարոզչական բոլոր ջանքն ու կարողութիւնը կենտրոնացրել էր այդ տարւայ Բահմանի 22-ն ոչ բանուկ ներկայացնել եւ հաւանաբար դրան վերածել իր դէմ ուղղւած մի շարժման, ընդգծեց. «Իրանի ժողովուրդը գործնականում ապացուցեց Իրանի իսլամական յեղափոխութեան կենդանի ու կենսունակ լինելը եւ իր ջերմ ներկայութեամբ ու վանկարկած կարգախօսներով բարձր ձայնով աղաղակեց ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմէյնու իդեալների հանդէպ իր հաւատարմութիւնը»:

«Իրանի ժողովրդի կանչը նահանջ է պարտադրում թշնամուն եւ նրա կուռ կամքը խանգարում է նրա սխալ հաշւարկները»,- յայտարարեց Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդն ընդգծելով այն կէտը, որ Իրանի ժողովրդի վճռակամութիւնն ու աչալրջութիւնը մեծ ու աչք շլացնող իրադարձութեան ծնունդ տւեց:

Նա Իրանի պատասխանատուներին կոչ է արել բարձր գնահատել այս եզակի երեւոյթը եւ լիարժէք դիմադրութեամբ, յեղափոխական ոգով ու ջահադական աշխատանքով ծառայել Իրանի սիրեցեալ ժողովրդին ու պաշտպանել յեղափոխութեան իդէալները:

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի քայլարշաւը կիրակի օրը միաժամանակ շքեղ կերպով տեղի ունեցաւ Թեհրանում եւ Իսլամական Իրանի աւելի քան 1000 քաղաքներում ու 4000 գիւղերում:

Իրանի Իսլամական յեղափոխութիւնը ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմէյնու առաջնորդութեամբ 1979 թւականի փետրւարի 11-ին յաղթանակեց Փահլաւիի ռեժիմի դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։