Հա

Քաղաքական

12/02/2018

«Մեհրաբադ» օդանաւակայանում ներկայացւեց՝ «Սուխոյ սուպերջեթ 100»-ը

Այսօր՝ փետրւարի 12-ին, Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք կատարեց ինքնաթիռաշինութեան բնագաւառում միջազգային առաջատարներից մէկը համարւող ռուսական «Սուխոյ սուպերջեթ 100» օդանաւը: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 12-ին, Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում վայրէջք կատարեց ինքնաթիռաշինութեան բնագաւառում միջազգային առաջատարներից մէկը համարւող ռուսական «Սուխոյ սուպերջեթ 100» օդանաւը: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնը:

Իրանի աւիաընկերութիւնների միութեան քարտուղար Մաղսուդ Ասադի Սամանին «Սուխոյ սուպերջեթ 100»-ի ներկայացման ժամանակ յայտնել է որ՝ Իրանի աւիաընկերութիւնների շուկայում հէնց այս ինքնաթիռի գնման պահանջարկ կայ:

Մաղսուդ Ասադի Սամանին լրագրողների հետ զրոյցում յայտնեց. ««Սուխոյ» ընկերութեան թողարկած առաջին քաղաքացիական ինքնաթիռ՝ «Սուխոյ սուպերջեթ 100»-ը ունի մինչեւ 95 ուղեւորի տեղատարողութիւն եւ նախատեսւած է փոքր հեռաւորութեան թռիչքների իրականացման համար»։

Նա յատուկ ընդգծել է, որ «Սուխոյ սուպերջեթ 100» ինքնաթիռը արժում է 20-ից 25 հազար դոլար, որի առքուվաճառքի կամ վարձակալութեան համար, կողմերին հարկաւոր չէ ստանալ ՕՖԷԿ-ի արտօնութիւնը: Մաղսուդ Ասադի Սամանին յաւելել է որ՝ այս օդանաւերը համեմատաբար խնայող են աւիավառելիքի ծախսի առումով, ինչը հնարաւորութիւն կը տայ փոքր տարածութեան չւերթների դէպքում որոշակի խնայողութիւն կատարել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։