Հա

Քաղաքական

13/02/2018

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մօտ ապագայում շահագործման կը յանձնւի

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մօտ ապագայում շահագործման կը յանձնւի: Այս մասին ըստ «Արմէնպրես»-ի՝ Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

«alikonline.ir» - Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մօտ ապագայում շահագործման կը յանձնւի: Այս մասին ըստ «Արմէնպրես»-ի՝ Երեւանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին: «Յուսով եմ, որ մօտ ապագայում ականատես կը լինենք այդ իրադարձութեանը»,- ասաց նա: Պայմանաւորւածութեան համաձայն, Իրան արտահանւելիք էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանը գազ կը ստանայ:

Դեսպանը նշեց նաեւ, որ  Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանի Հանրապետութեանը: «Մենք այս հարցը քննարկում ենք, եւ ես յուսով եմ, որ այս հարցում առաջընթացը շուտով կը տեսնեք: Եթէ Հայաստանը էներգետիկ ոլորտում մի քիչ աշխուժանայ, կարծում եմ, շատ մեծ քայլեր կը ձեռնարկւեն, եւ դա կը նպաստի, որպէսզի Հայաստանում աշխատատեղեր ստեղծւեն»,- ասաց Սաջջադին:

Նա եւս մէկ անգամ փաստեց, որ Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտում շատ լաւ համագործակցութիւն են իրականացնում: «Մենք ծրագրում ենք «SUAP»-ի շրջանակներում եւս համագործակցութիւն ձեւաւորել»,- յաւելեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը:

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ  էլեկտրահաղորդման գծի եւ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարաւորութիւն կը տայ երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզօրութիւնը 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ հազատ ՄՎտ-ի եւ կը բարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարաւային եւ կենտրոնական հատւածների կապի հուսալիութիւնը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի յուսալիութիւնը եւ Հայաստանի էներգետիկ անվտանգութեան մակարդակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։