Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Փետրւարի 2018 11:30

Բահրամ Ղասեմի. «Իրանը շարունակելու է աջակցել Իրաքի վերակառուցմանը»

Իրանը ցանկանալով տարածաշրջանում անդորրութիւն եւ կայուն խաղաղութիւն, շարունակելու է աջակցել Իրաքի խաղաղութեան, կայունութեան եւ զարգացմանը: 

«alikonline.ir» - Իրանը ցանկանալով տարածաշրջանում անդորրութիւն եւ կայուն խաղաղութիւն, շարունակելու է աջակցել Իրաքի խաղաղութեան, կայունութեան եւ զարգացմանը: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Բահրամ Ղասեմին տեղեկացնելով Իրանի մասնակցութիւնը Քուվէյթում կայանալիք «Իրաքի կառուցման» համաժողովին, ողջունել է համագումարի անցկացումը եւ կարեւորել միջազգային հանրութեան մասնակցութիւնն, Իրաքի զարգացման գործում:

Բահրամ Ղասեմին յատուկ ընդգծել է, որ «ԴԱԷՇ-ի դէմ ուղղւած պայքարից յետոյ, Իրանն լինելով Իրաքի ժողովրդի հարեւան եւ բարեկամ երկիր, կրկին անգամ կօժանդակի Իրաքի ժողովրդին եւ կառավարութեանը, ամենատարբեր  ոլորտներում երկրի վերակառուցման եւ զարգացման գործընթացում»:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։