Հա

Քաղաքական

15/02/2018

Իրանի պատասխանը՝ ԱՄՆ-ին. «ԱՄՆ-ի քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքի ապակայունացման գլխաւոր պատճառն է»

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնն արձագանգել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլիի հակաիրանական հերթական անհիմն մեղադրանքներին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութիւնն արձագանգել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հէյլիի հակաիրանական հերթական անհիմն մեղադրանքներին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Սիոնիստական ռեժիմի ագրեսիւ քաղաքականութեան նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած անսակարկ հովանաւորութիւնը Մերձաւոր Արեւելքի ապակայունացման եւ անվտանգութեան խախտման գլխաւոր պատճառն է»,- ասւած է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի փետրւարի 14-ի նիստի ընթացքում Նիքի Հէյլին կրկնել է Սիրիայում անկայունութիւն հրահրելու մասին Իրանին ուղղւած իր անհիմն մեղադրանքները:

«Մինչ բոլոր փաստերը վկայում են Սիրիայում լարւածութեան վերացմանն ուղղւած Իրանի անկեղծ ջանքերի մասին, դա ԱՄՆ-ի կառավարութիւնն է, որ խոչընդոտում է այդ կապակցութեամբ բոլոր ջանքերը»,- նշւած է հաղորդագրութիւնում:

Անդրադառնալով տարածաշրջանում ԴԱԷՇ-ի եւ ահաբեկչութեան տարածման գործում ԱՄՆ-ի դերակատարութեանը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը նշել է. «Տարածաշրջանի տարբեր երկրներում, մասնաւորապէս Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Լիբանանում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի արկածախնդրութիւնը եւ անօրինական միջամտութիւններն այդ երկրներում անկայունութեան պատճառ են դարձել եւ աղէտալի հետեւանքներ են ունեցել տարածաշրջանի համար»:

Նշենք, որ Նիքի Հէյլիի յայտարարութիւնը հետեւել է Սիրիայի ԶՈՒ-ի կողմից երկրի օդային տարածքը խախտած իսրայէլական ռազմական ինքնաթիռի խոցմանը:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։