Հա

Քաղաքական

15/02/2018 - 11:10

Նախագահ Ռոհանին մեկնել է Հնդկաստան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան պաշտօնական այցով մեկնել է Հնդկաստան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ առաւօտեան պաշտօնական այցով մեկնել է Հնդկաստան:

Նախագահի այցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ անցեալ տարի Իրան կատարած այցի պատասխանն է: Այն միտւած է ամրապնդելու երկու երկրների զարգացող յարաբերութիւնները:

Մեկնումից առաջ կայացած մամլոյ ճեպազրոյցի ընթացքւմ դոկտ. Ռոհանին անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին նշել է, որ դրանք ճիշտ ուղղութեամբ են զարգանում:

Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում քննարկւելու է երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող քաղաքական, առեւտրա-տնտեսական, արդիւնաբերական, տեխնոլոգիական եւ տրանսպորտային մի շարք հարցեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։