Հա

Քաղաքական

17/02/2018

Նիւ Դելիում կայացել է նախագահ Ռոհանիի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը

Այսօր՝ առաւօտեան, Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում կայացել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում կայացել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այսպիսով մեկնարկել է նախագահ Ռոհանիի՝ Հնդկաստան պաշտօնական այցի երկրորդ փուլը:

Դիմաւորման պաշտօնական արարողութեանը մասնակցել են Հնդկաստանի նախագահ Պրանաբ Կումար Մուխերջին եւ վարչապետ Նարենդրա Մոդին: Դոկտ. Ռոհանիի պատւին տեղի է ունեցել թնդանօթի 21 զարկ, իսկ Հանրապետութեան նախագահն էլ այցելել է Մահաթմա Գանդիի շիրիմին, ծաղկեպսակ խոնարհել՝ յարգելով նրա գլխաւորութեամբ Հնդկաստանի ժողովրդի ազատագրական պայքարի յիշատակը: Դոկտ. Ռոհանին գրառում է կատարել պատւոյ հիւրերի մատեանում:

Այսօր նախատեսւած է նախագահ Ռոհանիի հանդիպումները Հնդկաստանի նախագահ Պրանաբ Կումար Մուխերջիի, վարչապետ Նարենդրա Մոդիի եւ երկրի ԱԳ նախարարի հետ: Նախագահը մասնակցելու է նաեւ երկու երկրների տնտեսական համատեղ համագումարին:

Նշենք, որ նախագահ Ռոհանիի այցը մեկնարկել է փետրւարի 15-ին: Այցի առաջին փուլի շրջանակում դոկտ. Ռոհանին եղել է Հէյդարաբադ քաղաքում:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։