Հա

Քաղաքական

%AM, %18 %250 %2018 %08:%Փտր

ԱԳՆ խօսնակ. «Ազգային անվտանգութեան հարցերով Սպիտակ տան խորհրդականի խօսքերը պէտք է դիտարկել իրանոֆոբիայի ձախողած քաղաքականութեան շրջանակում»

Բահրամ Ղասեմիի կարծիքով՝ Միւնխէնի անվտանգութան համաժողովում ազգային անվտանգութեան հարցերով Սպիտակ տան խորհրդականի հերթական հակաիրանական յայտարարութիւնը պէտք է դիտարկել պաշտօնական Վաշինգտոնի իրանոֆոբիայի տարածման ձախողած քաղաքականութեան շրջանակում:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիի կարծիքով՝ Միւնխէնի անվտանգութան համաժողովում ազգային անվտանգութեան հարցերով Սպիտակ տան խորհրդականի հերթական հակաիրանական յայտարարութիւնը պէտք է դիտարկել պաշտօնական Վաշինգտոնի իրանոֆոբիայի տարածման ձախողած քաղաքականութեան շրջանակում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Վերջին մէկ տարւայ ընթացքում ԱՄՆ-ի ապակառուցողական քայլերը, որոնք միտւած են յատկապէս Իրանին զրկելու Միջուկային համապարփակ համաձայնագրի ընձեռած առաւելութիւններից, եւ դրանց անտեղի ու անհիմն կրկնութիւնը, վկայում են իրանոֆոբիայի տարածման ձախողած քաղաքականութեան մասին»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ վերջին շրջանում, միջազգային ասպարէզում կրած պարտութիւններն ԱՄՆ-ի վարչակազմին ստիպել է առաւել պարզորոշ կերպով ի տես միջազգային հանրութեան, ի ցոյց դնել սեփական անվստահելի եւ խոստումնադուրժ կերպարը:

Յիշեցնենք, որ Միւնխէնի անվտանգութեան համագումարի ժամանակ, ազգային անվտանգութեան հարցերով Սպիտակ տան խորհրդականը միջազգային հանրութեանը կոչ էր արել խուսափել Իրանում ներդրումներից:

«Մենք այս արտայայտութիւնները դիտարկում ենք որպէս այլ երկրներին ուղղւած ԱՄՆ պաշտօնեաների կողմից սպառնալիք, որը ոչ միայն խախտում է Միջուկային գործարքի շրջանակում այդ երկրի ստանձնած պարտաւորութիւնները, այլ, նաեւ, ԱՄՆ իշխանութիւնների կողմից միջազգային օրէնքի եւ նորմերի կոպիտ ոտնահարում է»,- յստակեցրել է Ղասեմին:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։