Հա

Քաղաքական

18/02/2018 - 09:20

Իրանն ու Հնդկաստանը նոր առեւտրային համաձայնագիր են կնքել

Թեհրանն ու Նիւ Դելին ստորագրել են երկար սպասւած համաձայնագիրը, որով Հնդկաստանը հնարաւորութիւն է ստանում շահագործել տարանցիկ մարտավարական նշանակութեան Չաբահարի նաւահանգիստը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի Հնդկաստան կատարած պաշտօնական այցի արդիւքում Թեհրանն ու Նիւ Դելին ստորագրել են երկար սպասւած համաձայնագիրը, որով Հնդկաստանը հնարաւորութիւն է ստանում շահագործել տարանցիկ մարտավարական նշանակութեան Չաբահարի նաւահանգիստը:

Համաձայնագիրը Հնդկաստանին հնարաւորութիւն կը տայ շրջանցելով Պակիստանին՝ հասնել Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի շուկաներ:

Պայմանագրով նախատեսւում է, որ Չաբահարի նաւահանգստի մի մասը 18 ամսով յանձնւելու է Հնդկաստանին:

Նախագահ Ռոհանին համաձայանգրի ստորագրումից յետոյ կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում յայտնել է. «Չաբահարի նավահանգիստը որպէս Աֆղանստանին, Կենտրոնական Ասիային ու Արեւելեան Եւրոպային Հնդկաստանը միացնող կամուրջ, կարող է ամրապնդել Իրան-Հնդկաստան եւ տարածաշրջանային կապերը»:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ իր հերթին նշելբէ, որ Իրանի հետ  համագործակցութեան ընդլայնումը կարեւոր է Նիւ Դելիի համար:

«Չաբահարի նաւահանգիստը կարող է փոխել տարածաշրջանի եւ աշխարհի առեւտրական յարաբերութիւնները»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։