Հա

Քաղաքական

Կիրակի, 18 Փետրւարի 2018 14:40

Զարիֆն ու Նալբանդեանը քննարկել են փոխգործակցութեան հարցեր

Միւնխէնի անվտանգութեան համագումարի շրջանակում այսօր՝ փետրւարի 18-ին կայացաւ է Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Էդւարդ Նալբանդեանի հանդիպումը:

«alikonline.ir» - Միւնխէնի անվտանգութեան համագումարի շրջանակում այսօր՝ փետրւարի 18-ին կայացաւ է Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Էդւարդ Նալբանդեանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Զարիֆն ու Նալբանդեանը գոհունակութեամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջեւ հանդիպումները Երեւանում ու Թեհրանում եւ միջազգային հարթակներում կրում են յաճախակի բնոյթ, ինչը թոյլ է տալիս հետեւել երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցութեան նոր ծրագրեր։

Հանդիպմանն անդրադարձ կատարւեց երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցւածքային նախագծերին առնչւող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի գործունէութիւնը, որի հերթական համատեղ նիստը նախատեսւած է գումարել մօտ օրերս Երեւանում:

Նախարարները քննարկեցին միջազգային հարթակներում փոխգործակցութեան հարցեր:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։