Հա

Քաղաքական

22/02/2018

Ռուսաստանը դէմ է Իրանին դատապարտող ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւին

Ռուսաստանը դէմ է Եմէին հիմնահարցի կապակցութեամբ, Արեւմտեան երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ներկայացւած բանաձեւի նախագծին, որը նախատեսում է դատապարտել Իրանին՝ Եմէնին զէնք մատակարարելու չապացուցւած մեղադրանքի պատրւակով:

«alikonline.ir» - Ռուսաստանը դէմ է Եմէին հիմնահարցի կապակցութեամբ, Արեւմտեան երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ներկայացւած բանաձեւի նախագծին, որը նախատեսում է դատապարտել Իրանին՝ Եմէնին զէնք մատակարարելու չապացուցւած մեղադրանքի պատրւակով:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում շրջանառութեան մէջ են դրել բանաձեւի նախագիծ, որը մէկ տարով երկարաձգում է Եմէնին սպառազինութեան մատակարարման արգելքը, եւ Իրանին դատապարտում է այդ երկրին զէնք-զինամթերք մատակարարելու մեղադրանքով:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզեան «Reuters» գործակալութեան հետ զրոյցում նշել է, որ պաշտօնական Մոսկւան դէմ է բանաձեւի՝ նման տեսքով եւ բովանդակութեամբ ընդունմանը:

«Եմէնի հետ կապւած բանաձեւը վերաբերում է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի գործունէութեան ժամկէտների երկարաձգմանը եւ որեւէ առնչութիւն չունի Իրանի հետ»,- ասել է Նեբենզեան՝ նշելով, որ Ռուսաստանն ընդհանրապէս դէմ է ցանկացած տիպի դատապարտմանը:

Նշենք, որ բանաձեւի հաստատման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից 9-ի կողմ քւէն, իհարկէ, եթէ, դրան դէմ չքւէարկի ԱԽ-ի մնայուն հինգ անդամներից որեւէ մէկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։