Հա

Քաղաքական

11/03/2018

Մեծ Բրիտանիայի դեսպանն ԱԳՆ է կանչւել

Նախօրէին մի խումբ ծայրայեղականների միջոցով Լոնդոնում Իրանի դեսպանատան դէմ իրականացված յարձակման կապակցութեամբ ԱԳՆ է կանչւել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։

«alikonline.ir» - Նախօրէին մի խումբ ծայրայեղականների միջոցով Լոնդոնում Իրանի դեսպանատան դէմ իրականացւած յարձակման կապակցութեամբ ԱԳՆ է կանչւել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։

Ըստ նրա՝ միջադէպի կապակցութեամբ Եւրոպայի հարցերով ԱԳՆ վարչութեան ղեկավարը դեսպանին է փոխանցւել Իրանի խիստ բողոքը՝ Բրիտանիայի կառավարութեանը կոչ անելով կատարել դիւանագէտների եւ դիւանագիտական առաւելութիւնների պաշտպանութեան իր պարտականութիւնը։

Դեսպանն ափսոսանք է յայտնել դէպքի կապակցութեամբ, եւ ասել է, թէ Թեհրանին կը տեղեկացնի հետաքննութեան արդիւնքների մասին։

Նշենք, որ միջադէպի հետ կապւած արդէն ձերբակալւել է 4 հոգի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։