Հա

Քաղաքական

12/03/2018 - 13:00

Պահակազօրը երկրի հարաւ-արեւելքում մեկուսացրել է ահաբեկչական դիւերսիոն ակտ

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը տեղեկացրել է՝ Սարաւանի ռազմաբազայում զինեալ ահաբեկչական խմբի իրականացրած դիւերսիոն յարձակման ոչնչացման մասին: 

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը տեղեկացրել է՝ Սարաւանի ռազմաբազայում զինեալ ահաբեկչական խմբի իրականացրած դիւերսիոն յարձակման ոչնչացման մասին: Տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը:

«Կիրակի ահաբեկչական խմբաւորման զինեալ անդամները զէնք եւ զինամթերքով լի մեքենայով՝ նահանգի ռազմաբազայում դիւերսիոն յարձակում իրականացնելու նպատակով ներխուժել են Սիստան եւ Բալուչեստան նահանգ:

Երբ պահակազօրի ցամաքուժի «Ղոդս» զօրակայանը տեղեկացւեց ահաբեկչական խմբակի գոյութեան մասին, անյապաղ եւ վճռակամօրէն ակտի դիմեց, որի արդիւնքում սպանւեցին զինեալները եւ  մեկուսացւեց ահաբեկչական ակտը»-, ասւած է «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի տարածած հաղորդագրութեան մէջ յաւելելով՝ որ ընթացքում սպանւել են երկու գրոհայիններ եւ վիրաւորւել ռազմաբազայի երկու մարտիկներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։