Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 13 Մարտի 2018 11:40

Թրամփը Իրանի դէմ երկարաձգել է ԱՄՆ-ի Ազգային արտակարգ իրավիճակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել եւս 1 տարով երկարաձգել ԱՄՆ-ի սահմանած՝ Իրանի դէմ գործող պատժամիջոցները: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել եւս 1 տարով երկարաձգել ԱՄՆ-ի սահմանած՝ Իրանի դէմ գործող պատժամիջոցները: Տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալութիւնն:

Դոնալդ Թրամփի յայտարարութեան մէջ ասւած է. «Իրանի կառավարութեան վարած քաղաքականութիւնն ու գործողութիւններն՝ բալիստիկ հրթիռների արտադրութիւնը որն աջալցում է աշխարհում ահաբեկչութեանն ու մարդու իրաւունքների ոտնահարումը ներառեալ, շարունակում են մեծ սպառնալիք ներկայացնել Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան, արտաքին քաղաքականութեան ու տնտեսութեան համար»:

Թրամփն ընդգծել է, որ ուժի մէջ են մտնում միայն այն սահմանափակումները, որոնք առնչութիւն չունեն Իրանի միջուկային համապարփան համաձայնագրի հետ:

Թրամփը յստակեցրել է որ. «1995 թւականի մարտի 15-ին մեկնարկած ԱՄՆ-ի Ազգային արտակարգ իրավիճակը 2018 թւականի մարտի 15-ից, յետոյ էլ կը շարունակւի գործադրւել»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ