Հա

Քաղաքական

Շաբաթ, 17 Մարտի 2018 10:00

ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու պատրւակով. Եւրոպական եռեակը հանդէս է եկել Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման առաջարկով

ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու պատրւակով, եւրոպական եռեակ պետութիւնները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հանդէս են եկել Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման առաջարկով: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու պատրւակով, եւրոպական եռեակ պետութիւնները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հանդէս են եկել Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման առաջարկով: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ հաղորդում է «Reuters» գործակալութիւնը:

Գործակալութեան տրամադրութեան տակ յայտնւած գաղտնի փաստաթղթի համաձայն՝ եւրոպական եռեակ պետութիւններն ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու պատրւակով առաջարկել են Իրանի դէմ սահմանել նոր պատժամիջոցներ, որոնք վերաբերւում են Իրանի հրթիռային ծրագրին, ինչպէս նաեւ՝ Սիրիայում Իրանի դերակատարութեանը:

Հաւաստի աղբիւրը «Reuters»-ի հետ զրոյցում տեղեկացրել է, որ մարտի 16-ին փաստաթուղթը շրջանառութեան մէջ է դրւել ԵՄ-ում, քանզի դրա հաստատման համար անհրաժեշտ է Միութեան անդամ բոլոր 28 երկրների համաձայնութիւնը:

Ըստ «Reuters»-ի՝ սա ԱՄՆ-ին Միջուկային գործարքում պահելու ԵՄ-ի ռազմավարութեան բաղադրիչներից մէկն է:

Գործակալութեան տարածած լուրին արձագանգել է քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

Նշելով, որ մարտի 16-ին Վիեննայում կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում Եւրոպական կողմը մէկ անգամ եւս ընդգծել է Գործարքը պահպանելու մասին իր ցանկութիւնն ու քաղաքական կամքը, Արաղչին ասել է, որ եթէ եւրոպական որոշ երկրներ ԱՄՆ-ի նախագահին բաւարարելու համար փորձեն Իրանի դէմ ոչ-միջուկային պատժամիջոցներ սահմանել, սխալ թոյլ կը տան եւ դրա ուղղակի արդիւնքը կանդրադառնայ Միջուկային գործարքի եւ դրա գոյութեան շարունակականութեան վրայ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։