Հա

Քաղաքական

18/03/2018 - 08:45

Ձերբակալւել է Էսֆանդեար Ռահիմ Մաշային

Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ եւ գրասենեակի պատասխանատու Էսֆանդեար Ռահիմ Մաշային ձերբակալւել է:

«alikonline.ir» - Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ եւ գրասենեակի պատասխանատու Էսֆանդեար Ռահիմ Մաշային ձերբակալւել է:

Այդ մասին լուրն առաջինը հաղորդել են Ահմադինեժադին մօտ կանգնած աղբիւրները, որից քիչ անց այն պաշտնօապէս հաստատել է Թեհրանի ընդհանուր իրաւասութեան եւ յեղափոխութեան դատարանը:

Ռահիմ Մաշայիի փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանեալը ձերբակալւել է նախկին նախագահի մերձաւորներից՝ Համիդ Բաղայիի բնակարանը լքելիս:

Նշենք, որ դատարանը Համիդ Բաղային դատապարտել է 15 տարւայ ազատազրկման:

Ռահիմ Մաշայիի շահերի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանեալը մեծ հաւանականութեամբ ձերբակալւել է այն բանի համար, որ նախօրէին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ այրել է Համիդ Բաղայիի մասին դատարանի վճիռը:

Յարակից լուրեր

  • Ֆրանսիայում սկսւել են ձերբակալութիւններ
    Ֆրանսիայում սկսւել են ձերբակալութիւններ

    Ֆրանսիայի իշխանութիւնները «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների ցոյցից առաջ ձերբակալել են 25 մարդու:

  • Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալւել
    Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալւել

    Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ու այլախոհ գործիչների:

  • «Գործ ունենք երկու սցենարի հետ». իրանագէտը` Մոսկւայում թալիշ գործչի ձերբակալման մասին
    «Գործ ունենք երկու սցենարի հետ». իրանագէտը` Մոսկւայում թալիշ գործչի ձերբակալման մասին

    Լրատւամիջոցներն ու սոցիալական ցանցերն ահազանգում են` Մոսկւայում Բաքւի պատւէրով ձերբակալւել ու մէկ ամսով կալանաւորւել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆախրադդին Աբոսզոդան։ Հայկական փորձագիտական շրջանակներից տեսակէտներ են հնչում, որ սա մեսիջ է նաեւ Հայաստանին: 

  • Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը
    Ձերբակալւել է Յովիկ Աբրահամեանի եղբայրը

    ՀՀ յատուկ քննչական ծառայութեան վարոյթում գտնւող, 2008 թւականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատւածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ քրէական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից իրականացւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում տւեալներ են ստացւել, որ ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանին փաստացի պատկանող, Ամբիկ Գէորգեանի անւամբ ձեւակերպւած` ՀՀ Արարատի մարզի Մխչեանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահւում է մեծ քանակութեամբ զէնք եւ ռազմամթերք: 

  • Անվտանգութեան նախարարը յայտնել է ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման մասին
    Անվտանգութեան նախարարը յայտնել է ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման մասին

    Անվտանգութեան նախարար հոջ. Մահմուդ Ալաւին յայտնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ կապւած ահաբեկչական մի կորիզի յայտնաբերման եւ դրա անդամների ձերբակալութեան մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։