Հա

Քաղաքական

18/03/2018

Ձերբակալւել է Էսֆանդեար Ռահիմ Մաշային

Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ եւ գրասենեակի պատասխանատու Էսֆանդեար Ռահիմ Մաշային ձերբակալւել է:

«alikonline.ir» - Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ եւ գրասենեակի պատասխանատու Էսֆանդեար Ռահիմ Մաշային ձերբակալւել է:

Այդ մասին լուրն առաջինը հաղորդել են Ահմադինեժադին մօտ կանգնած աղբիւրները, որից քիչ անց այն պաշտնօապէս հաստատել է Թեհարնի ընդհանուր իրաւասութեան եւ յեղափոխութեան դատարանը:

Ռահիմ Մաշայիի փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանեալը ձերբակալւել է նախկին նախագահի մերձաւորներից՝ Համիդ Բաղայիի բնակարանը լքելիս:

Նշենք, որ դատարանը Համիդ Բաղային դատապարտել է 15 տարւայ ազատազրկման:

Ռահիմ Մաշայիի շահերի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանեալը մեծ հաւանականութեամբ ձերբակալւել է այն բանի համար, որ նախօրէին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ այրել է Համիդ Բաղայիի մասին դատարանի վճիռը:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։