Հա

Քաղաքական

18/03/2018

Հանրապետութեան նախագահը շնորհաւորել է Արմէն Սարգսեանին

Հանրապետութեան նախագահ  դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրւած Արմէն Սարգսեանին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ  դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրւած Արմէն Սարգսեանին:

Շնորհաւորական ուղերձում նախագահը համոզմունք է յայտնել, որ երկու երկրի ժողովուրդների միջեւ գոյութիւն ունեցող խորը պատմական եւ մշակութային կապերը, ինչպէս նաեւ երկկողմ համագործակցութիւնը Երեւանի ու Թեհրանի միջեւ ապագայում աւելի կընդլայնւեն:

Դոկտ. Ռոհանին Արմէն Սարգսեանին մաղթել է առողջութիւն ու յաջողութիւններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգաւաճում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։