Հա

Քաղաքական

03/04/2018 - 08:30

Զարիֆ. «Հարեւանների հետ Իրանի բարեկամութիւնը ռազմավարական այլընտրանք է»

Իրանի Իսլ. Հանրապետութեան ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հարեւանների հետ Իրանի բարեկամութիւնը ռազմավարական այլընտրանք համարեց:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան ԱԳ նախարարը հարեւանների հետ Իրանի բարեկամութիւնը ռազմավարական այլընտրանք համարեց: Տեղեկացնում է «parstoday.com»-ը:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի երկրորդ գագաթնաժողովի կապակցութեամբ Թուրքիայի «Ենի Շաֆաղ» օրաթերթում տպագրւած յօդւածում անվտանգութիւնն անգտանելի ապրանք է համարել Միջին Արեւելքում եւ գրել է. «Միջին Արեւելքը վերածւում է նւազագոյն անվտանգութեամբ աշխարհագրական տարածքի»:

«Տարածաշրջանում ազդեցիկ արտասահմանեան երկրները շարունակ պատերազմի այլընտրանքն են ընտրում ու տարածաշրջանում իրարայաջորդ պատերազմներ հրահրելով խաղաղութեան ի յայտ գալու եւ ամրագրւելու առիթ չեն ստեղծում»,- գրել է Զարիֆը:

Իրանի արտաքին դիւանագիտութեան ղեկավարը նկատելով, որ Իրանի ու հարեւանների անվտանգութեան հիմքում ընկած է ՄԱԿ-ի փաստաթղթերում ընդգծւած ընդհանուր սկզբունքների հանդէպ հաւատարմութիւնն, յայտարարել է. «Իրանն ընդգծում ու աջակցում է տարածաշրջանի երկրների ինքնիշխանութիւնը, բռնի ուժի կիրառման սպառնալիքից հրաժարւելը, ճգնաժամերի խաղաղ կարգաւորումը, երկրների տարածքային ամբողջականութեան յարգումը, այլ երկրների ներքին հարցերին միջամտելուց խուսափելն ու ինքնորոշման իրաւունքը»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընկերակցելու է Սիրիայի զարգացումները հետապնդելու եւ Աստանայի բանակցային գործընթացը քննարկելու նպատակով գումարւելիք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, այսօր՝ երեքշաբթի Անկարա մեկնող ԻԻՀ նախագահին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։