Հա

Քաղաքական

04/04/2018 - 09:15

Նախագահ Ռոհանին ժամանել է Անկարա

Երէկ՝ երեկոյեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ժամանել է Անկարա:

«alikonline.ir» - Երէկ՝ երեկոյեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին ժամանել է Անկարա:

Անկարայի օդանաւակայանում դոկտ. Ռոհանիին դիմաւորել է Թուրքիայի պաշտպանութեան նախարար Նուրեթին Ջանիքլին։

Անկարայում Հանրապետութեան նախագահը Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի հետ կապւած զարգացումները:

Անկարա մեկնելուց առաջ, Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահն անօրինական է համարել առանց Սիրիայի օրինական իշխանութիւնների այդ երկրում արտասահմանեան ուժերի ներկայութիւնը՝ նշելով, որ դրան վերջ պէտք է տրւի:

Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի կարգաւորմանը, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ հիմնահարցի խաղաղ կարգաւորմանը չկայ որեւէ այլընտրանք, եւ ճգնաժամը պէտք է լուծւի բացառապէս քաղաքական ճանապարհով՝ համապարփակ եւ ազատ երկխօսութեան արդիւնքում, որը պէտք է յանգի Սիրիայի ժողովրդի ցանկացած արդիւնքի:

Նշենք, որ նախագահ Ռոհանիի այցին նախորդել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի այցն Անկարա:

Դոկտ. Զարիֆն այսօր մասնակցելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի մասնակցութեամբ կազմակերպւած աշխատանքային նախաճաշին, որի ընթացքում երեք գործընկերները յստակեցնելու են նախագահների եռակողմ հանդիպման հաղորդագրութեան նախագիծը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։