Հա

Քաղաքական

04/04/2018

Անկարայում կայացել է Ռոհանի-Էրդողան եւ Ռոհանի-Պուտին հանդիպումները

Արդէն տեղեկացրել էինք, որ Անկարայում մեկնարկել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որին հետեւելու է Հանրապետութեան նախագահի հանդիպումը ՌԴ նախագահի հետ:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել էինք, որ Անկարայում մեկնարկել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որին հետեւելու է Հանրապետութեան նախագահի հանդիպումը ՌԴ նախագահի հետ:

Էրդողանի հետ հանդիպման աւարտից անմիջապէս յետոյ կայացել է նաեւ Ռոհանի-Պուտին հանդիպումը:

Երկու հանդիպումների բովանդակութեան վերաբերեալ  դեռեւս պաշտօնական որեւէ հաղորդագրութիւն չի հրապարակւել:

Քիչ յետոյ մեկնարկելու է երեք երկրների նախագահների մասնակցութեամբ եռակողմ ձեւաչափով հանդիպումը, որի ընթացքում քննարկւելու են Սիրիայի հետ կապւած զարգացումները:

Եռակողմ ձեւաչափով հանդիպմանը ներկայ են լինելու նաեւ երեք երկրների ԱԳ նախարարներ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, Մեւլութ Չաւուշօղլուն եւ Սերգէյ Լաւրովը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։