Հա

Քաղաքական

05/04/2018 - 08:40

Հանրապետութեան նախագահը պահանջել է Թուրքիայից Աֆրինը յանձնել Սիրիական ԶՈՒ-ին

Հանրապետութեան նախագահը Թուրքիայից պահանջել է Աֆրինը յանձնել Սիրիայի իշխանութիւնների վերահսկողութեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը Թուրքիայից պահանջել է Աֆրինը յանձնել Սիրիայի իշխանութիւնների վերահսկողութեանը: Այս մասին նա յայտարարել է Անկարայում կայացած Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ, որի ընթցքում մասնակիցները քննարկել են Սիրիայում ծաւալւող վերջին իրադարձութիւնները:

«Աֆրինի զարգացումները արդիւնաւէտ կարող են լինել միայն Սիրիայի տարածքային ամբողջականութեան չխախտման դէպքում: Աֆրինը պէտք է յանձնւի սիրիական բանակի վերահսկողութեանը»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումն ու այդ երկրի ինքնիշխանութեան յարգումը, դոկտ. Ռոհանին յատուկ ընդգծել է, որ որեւէ երկիր իրաւասու չէ որոշում կայացնելու Սիրիայի ապագայ ճակատագրի մասին:

«Տարածաշրջանի համար մեծ տօնախմբութեան օրը վրայ կը հասնի այն պահին, երբ Սիրիայում աւարտւի պատերազմը, ահաբեկիչները լքեն այդ երկրի տարածքը, Սիրիան բացի իր դռները բոլոր փախստականների առջեւ եւ սիրիական ժողովուրդն ազատ ընտրութիւնների արդիւնքում կարողանայ վճռել իր ապագայ ճակատագիրը»,- յայտարարել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։