Հա

Քաղաքական

09/04/2018

«Սա դաւադրութիւն է». Բահրամ Ղասեմին՝ Սիրիայում քիմիական յարձակումների հետ կապւած Արեւմուտքի յայտարարութիւնների մասին

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ԱՄՆ-ի եւ որոշ արեւմտեան երկրների յայտարարութիւնները Սիրիայում ենթադրեալ քիմիական յարձակման մասին սիրիական կառավարութեան եւ ժողովրդի դէմ ուղղւած դաւադրութիւն է անւանել:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ԱՄՆ-ի եւ որոշ արեւմտեան երկրների յայտարարութիւնները Սիրիայում ենթադրեալ քիմիական յարձակման մասին սիրիական կառավարութեան եւ ժողովրդի դէմ ուղղւած դաւադրութիւն է անւանել:

«ԱՄՆ-ի եւ որոշ արեւմտեան երկրների կողմից նման մեղադրանքները վկայում են սիրիական կառավարութեան, սիրիացիների եւ տարածաշրջանի բնակիչների դէմ նոր դաւադրութեան մասին եւ պատրւակ են Սիրիայի դէմ ռազմական գործողութեան համար, որը միանշանակօրէն աւելի է բարդացնելու իրավիճակն այդ երկրում եւ տարածաշրջանում»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ երբ ահաբեկիչների դէմ պատերազմում սիրիական բանակը տիրում է նախաձեռնութեանը, քիմիական նիւթերի օգտագործումը տրամաբանական չի թւում:

«Ելնելով իր սկզբունքային քաղաքականութիւնից եւ կրօնական ու բարոյական ուսուցումներից, նաեւ լինելով քիմիական զէնքի կիրառման զոհերից մէկը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը խստօրէն դատապարտում է աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած կողմի միջոցով քիմիական զէնքերի կիրառումը»,- նշել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։