Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %10 %208 %2018 %08:%Ապր

Նաջաֆին կրկին հրաժարւեց

Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին կրկին անգամ հրաժարւել է իր զբաղեցրած պաշտօնից:

«alikonline.ir» - Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին կրկին անգամ հրաժարւել է իր զբաղեցրած պաշտօնից:

Նաջաֆիի նոր հրաժարականը հետեւել է գլխաւոր դատախազի ելոյթին, որի ընթացքում նա «քաղաքական շոու» էր անւանել մայրաքաղաքի քաղխորհրդի կողմից քաղաքապետի հրաժարականի դիմումի մերժումը:

Նշենք, որ Թեհրանի քաղխորհուրդը յոյս ունէր, որ Նաջաֆին կը շարունակի պաշտօնավարել, եւ կը բացայայտի մայրաքաղաքի նախորդ քաղաքապետի օրօք, քաղաքապետարանում տեղի ունեցած չարաշահումները:

Յիշեցենք, որ գլխաւոր դատախազ հոջ. Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին երէկ յայտարարել էր, որ Նաջաֆին, հիւանդութեան պատճառով, չի կարող կատարել Թեհրանի քաղաքապետի ծանր պարտականութիւնները: Նա Թեհրանի քաղխորհրդի կողմից Նաջաֆիի հրաժարականի դիմումի մերժումը «քաղաքական շոու» էր անւանել, եւ Նաջաֆիին կոչ էր արել կրկին ներկայացնել հրաժարականի դիմում ու դրա ընդունման համար սահմանել վերջնաժամկէտ. «Նման քայլի համար ոչ ոք ձեզ չի հետապնդելու»,- ասել էր գլխաւոր դատախազը:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։