Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %10 %215 %2018 %08:%Ապր

Նախագահ Ռոհանի. «Թեհրանի եւ Մոսկւայի յարաբերութիւնները ռազմավարական նշանակութեան են»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ ապրիլի 9-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ ապրիլի 9-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինին:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին, նախագահ Ռոհանին դրանք ռազմավարական է համարել՝ նշելով, որ Թեհրանի եւ Մոսկւայի սերտ համագործակցութիւնը պէտք է շարունակւի մինչ Սիրիայում եւ տարածաշրջանում լիարժէք անվտանգութեան հաստատումը:

Հանրապետութեան նախագահը կարեւորելով երկկողմ յարաբերութիւններում առկայ հսկայական ներուժի օգտագործման անհրաժեշտութիւնը, նշել է, որ ամենատարբեր բնագաւառներում յարաբերութիւնների ընդլայնումը բխում է երկու երկրնեի եւ ժողովրդների անմիջական շահերից:

Կարեւորելով յատկապէս Սիրիայի հարցով Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ ձեւաւորւած սերտ համագործակցութիւնը, դոկտ. Ռոհանին նշել է, որ այն պէտք է շարունակւի մինչ Սիրիայում եւ տարածաշրջանում լիարժէք եւ ամբողջական անվտանգութեան հաստատումը:

Նա երկու երկրների յարաբերութիւնները լիարժէքօրէն ռազմավարական է համարել՝ շեշտելով, որ Իրանի ու Ռուսաստանի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային յարաբերութիւնները վերջին տարիներին ու տասնամեակներում լիարժէքօրէն գերազանց են եղել, եւ այսօր կողմերի միջեւ սերտ յարաբերութիւններ է ձեւաւորւել:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան կարծիքով՝ Թեհրան-Մոսկւա երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային յարաբերութիւնները բխում են երկու ժողովրդների եւ աշխարհի շահերից: Իրանի կառավարութիւնը վճռակամ է Ռուսաստանի հետ ձեւաւորել բազմակողմանի յարաբերութիւնները եւ Իսլ. խորհրդարանն էլ պաշտպանում է այդ որոշումը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

ՌԴ Պետդումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինն էլ իր հերթին նկատելով, որ վերջին տարիներին Թեհրան-Մոսկւա յարաբերութիւնների ընդլայնումը պայմանաւորւած է Իրանի ու Ռուսաստանի նախագահների ընդունած լաւ որոշումներով, նշել է, որ ՌԴ  խորհրդարանը հովանաւորում է յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ու ընդունած որոշումները:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։