Հա

Քաղաքական

10/04/2018 - 09:10

Ջահանգիրի. «Դոլարն այսօրւանից՝ 4200 թուման»

Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին յայտարարել է, որ այսօրւանից դոլարն արտարժոյթի շուկայում վաճառւելու է 4200 թումանով: Աւելի բարձր սակագնով վաճառւող դոլարը համարւելու է մաքսանենգ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին յայտարարել է, որ այսօրւանից դոլարն արտարժոյթի շուկայում վաճառւելու է 4200 թումանով: Աւելի բարձր սակագնով վաճառւող դոլարը համարւելու է մաքսանենգ:

Այս մասին նա յայտարարել է երէկ՝ ապրիլի 9-ին արտարժոյթի շուկայի կարգաւորման նպատակով կառավարութեան տնտեսական յանձնաժողովի արտահերթ նիստից յետոյ, որը նախագահել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Ջահանգիրին նշել է, որ Կենտրոնական բանկը, միւս բանկերը եւ արտարժոյթի փոխանակման կէտերն ապահովելու են շուկայի պահանջարկը: Նա վերջին օրերի ընթացքում դոլարի փոխարժէքի թռիչքային աճը համարել է «խիստ անբնական», որը պայմանաւորւած է եղել ոչ տնտեսական, անտրամաբանական եւ անկանխատեսելի գործօններով:

Հանրապետութեան նախագահը եւ ժողովրդին վստահեցրել է, որ կառավարութիւնը վճռակամ է եւ կարող է երկրի տնտեսութիւնը տնօրինել այնպէս, որ այն լինի կայուն, վստահելի եւ կանխատեսելի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։