Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %10 %298 %2018 %10:%Ապր

Նաջաֆին հեռացաւ «Դրախտ»-ից. քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար է նշանակւել

Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրւայ նիստի ընթացքում քննել եւ ընդունել է քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆիի հրաժարականի երկրորդ դիմումը:

«alikonline.ir» - Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրւայ նիստի ընթացքում քննել եւ ընդունել է քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆիի հրաժարականի երկրորդ դիմումը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Քաղաքապետի պաշտօնից Նաջաֆիի հրաժարականի երկրորդ դիմումն ընդունւել է քաղաքական մեծ աժիոտաժից յետոյ, որի մի կողմում կանգնած էր մայրաքաղաքի քաղխորհուրդը, իսկ միւս կողմում՝ երկրի գլխաւոր դատախազը:

Յիշեցնենք, որ Թեհրանի քաղխորհուրդը չէր ընդունել քաղաքապետի պաշտօնից Նաջաֆիի հրաժարականի առաջին դիմումը՝ յոյս ունենալով, որ նա կը շարունակի պաշտօնավարել, եւ կը բացայայտի մայրաքաղաքի նախորդ քաղաքապետի օրօք, քաղաքապետարանում տեղի ունեցած չարաշահումները:

Քաղխորհրդի որոշմանը հետեւել էր երկրի գլխաւոր դատախազ հոջ. Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի ապրիլի 9-ի ելոյթը, որի ընթացքում նա Թեհրանի քաղխորհրդին մեղադրել էր «քաղաքական շոու» կազմակերպելու մէջ, իսկ Նաջաֆիին յորդորել էր կրկին անգամ հրաժարականի դիմում ներկայացնել, նշելով, որ նա հիւանդութեան պատճառով չի կարող կատարել քաղաքապետի ծանր պարտականութիւնները:

Այսպիսով Մոհամմադ Ալի Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտօնում ընտրւելուց ընդամենը 7 ամիս եւ 21 օր յետոյ, լքում է Բեհեշտ պողոտայում գտնւող քաղաքապետարանի գլխաւոր մասնաշէնքը:

Քաղխորհրդի որոշումով Թեհրանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար է նշանակւել ֆինանսական հարցերով Նաջաֆիի տեղակալ Սամիօլլահ Հոսէյնի Մաքարեմը:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։