Հա

Քաղաքական

10/04/2018 - 14:40

Խորհրդարանի խօսնակ. «Կառավարութեան որոշումները կարգաւորելու է արտարժոյթի շուկան»

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կարեւորելով արտարժոյթի շուկայի կարգաւորման կապակցութեամբ կառավարութեան ընդունած որոշումները, նշել է, որ դրանք կարող են որոշակիօրէն մեղմել իրավիճակը: 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կարեւորելով արտարժոյթի շուկայի կարգաւորման կապակցութեամբ կառավարութեան ընդունած որոշումները, նշել է, որ դրանք կարող են որոշակիօրէն մեղմել իրավիճակը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում, վերջին օրերի ընթացքում արտարժոյթի շուկայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ դոկտ. Լարիջանին ասել է, որ արտարժոյթի փոխարժէքի տատանումները ամենակարեւոր խնդիրներից էր, որի մասին վերջին ամիսների ընթացքում խորհրդարանի եւ մասնագիտական յանձնաժողովների նիստերի ընթացքում արտայայտւում եւ մտահոգութիւն էին յայտնում պատգամաւորները, որը տեղին էր:

Անդրադառնալով խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի այն յայտարարութեանը, թէ արտարժոյթի առկայ քանակը գերազանցում է պահանջարկը, դոկտ. Լարիջանին նշեց, որ դա նշանակում է, թէ խնդիրը հիմնականում սխալ վարչարարութեան հետ է կապւած:

«Մենք իրավիճակի թէժացման ականատեսն էինք: Դրան հետեւեցին խորհրդակցութիւններ ու քննարկումներ, որոնց արդիւնքում կառավարութիւնը որոշումներ կայացրեց, որոնք, անկասկած, նպաստելու են իրավիճակի կարգաւորմանը: Նման որոշումները, սակայն, անհրաժեշտ էր աւելի շուտ կիրառել: Ժողովրդի կենցաղային պայմանները պէտք է կանխատեսելի լինի: Չպէտք է թոյլ տանք իրավիճակի նման թէժացում, իսկ յետոյ որոշում կայացնել»,- յայտարարել է խորհրդարանի խօսնակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։