Հա

Քաղաքական

11/04/2018

Պեկինում մեկնարկել է Իրանի եւ Չինաստանի միջուկային համագործակցութեան խորհրդաժողովը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այսօր՝ ապրիլի 11-ին մեկնարկել է Իրանի եւ Չինաստանի միջուկային համագործակցութեան խորհրդաժողովը: 

«alikonline.ir» - Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այսօր՝ ապրիլի 11-ին մեկնարկել է Իրանի եւ Չինաստանի միջուկային համագործակցութեան խորհրդաժողովը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Պեկինի խորհրդաժողովը հետեւել է վերջին ամիսներին Բրիւսէլում, Մոսկւայում եւ Սպահանում կազմակերպւած նմանատիպ խորհրդաժողովներին:

Այսօ մեկնարկած խորհրդաժողովին չինացի ու իրանցի մասնագէտներից բացի մասնակցում են նաեւ «5+1» ձեւաչափի անդամ միւս երկրների մասնագէտներ եւս:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները քննարկելու են Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում միջուկային համագործակցութեան հնարաւորութիւններն ու հեռանկարները, եւ ընդհանրապէս թեմայի հետ կապւած միջազգային իրադարձութիւններն ու զարգացումները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։