Հա

Քաղաքական

11/04/2018 - 15:40

Թեհրանի համբերութիւնը կարող է սպառւել. ինչպէ՞ս կը պատասխանի Իրանը ԱՄՆ–ին

Թեհրանի համբերութիւնը սպառւելու եզրին է, եւ եթէ Վաշինգտոնը չհրաժարւի միջուկային գործարքից դուրս գալու մտադրութիւնից, ապա Իրանի պատասխանը կոշտ կը լինի։

Թեհրանի եւ Վաշինգտոնի առճակատումը չի կարող չանդրադառնալ Հարաւային Կովկասի երկրների, մասնաւորապէս, Հայաստանի վրայ։ Մինչեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է, Թեհրանը պատասխան հարւած է պատրաստում Վաշինգտոնին, կարծում են փորձագէտները։

«alikonline.ir» - Թեհրանի համբերութիւնը սպառւելու եզրին է, եւ եթէ Վաշինգտոնը չհրաժարւի միջուկային գործարքից դուրս գալու մտադրութիւնից, ապա Իրանի պատասխանը կոշտ կը լինի։

Թեհրանի եւ Վաշինգտոնի առճակատումը չի կարող չանդրադառնալ Հարաւային Կովկասի երկրների, մասնաւորապէս, Հայաստանի վրայ։ Մինչեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է, Թեհրանը պատասխան հարւած է պատրաստում Վաշինգտոնին, կարծում են փորձագէտները։

Եթէ ԱՄՆ-ը փորձի դուրս գալ միջուկային համաձայնագրից կամ մտցնի իր շտկումները, ապա Իրանի պատասխանը երկար սպասեցնել չի տայ, աւելին` այն կոշտ կը լինի։ Թեհրանը պատրաստ է իրադարձութիւնների ցանկացած զարգացման, հաւաստիացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին ատոմային էներգետիկայի ազգային օրւան նւիրւած խորհրդակցութեան ժամանակ։

«Կայ երկու սցենար. ԱՄՆ-ը դուրս կը գայ միջուկային համաձայնագրից կամ համաձայնագիրը փոփոխութեան կենթարկւի»,- «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը։ 

Նա փոփոխութիւնները կանխատեսում է 2018 թ.-ի մայիս-յունիսին։ Եթէ ԱՄՆ-ը դուրս գայ միջուկային համաձայնագրից, ապա միայն Բրիւսէլի հորդորների շնորհիւ, որն իր շահերը եւ տեսակէտն ունի իրադարձութիւների զարգացման ֆոնին։ Միւս կողմից, համաձայնագիրը չի կարող ներկայ տեսքով մնալ իր։ Թրամփը շարունակում է մեղադրել Օբամային եւ նրա վարչակազմին, որ նրանք ներքաշել են Վաշինգտոնին այդ «վատ» համաձայնագրի մէջ։

«Միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը Թեհրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնայ Իրանի տնտեսութեան վրայ։ Դա չի կարող չանդրադառնալ տարածաշրջանում Թեհրանի գործընկերներից մէկի` Երեւանի վրայ»,- ասաց Սարգսեանը։

Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու սցենարը, ինչպէս նաեւ Թեհրանի դէմ պատժամիջոցներ սահմանելը փորձագէտն առաւել իրական է համարում, յատկապէս հաշւի առնելով Թրամփի շրջապատը` հակաիրանական տրամադրւածութիւն ունեցող Ջոն Բոլթոնը (ազգային անվտանգութըան հարցերով ԱՄՆ-ի նախագահի նոր խորհրդականը) եւ Մայք Պոմպէոն (ԱՄՆ պետքարտուղարը)։

Բայց անկանխատեսելի կարող է լինել նաեւ Թեհրանի արձագանգը, իսկ պատասխանը` բաւական կոշտ է։

Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը վստահ է, որ Իրանը ոչ մի դէպքում չի ենթարկւի Վաշինգտոնի ճնշմանը, նոյնիսկ եթէ ԱՄՆ-ը դուրս գա միջուկային ծրագրից։

«Իրանը մեծ հնարաւորութիւններ ունի մանեւրի համար։ Արտաքին քաղաքականութեանը վերաբերող ոչ մի հարցում Իրանը չի ընդունում հապճեպ, զգացմունքային որոշումներ»,- բացատրեց Ոսկանեանը։

Ոսկանեանը կարծում է նաեւ, որ այդ համատեքստում Հայաստան-Իրան յարաբերութիւնները չեն տուժի, սակայն Թեհրանի դէմ պատժամիջոցների խստացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։

Յիշեցնենք, որ Թրամփը գրաւոր ձեւով պահանջել է ԵՄ-ից մասնակցել Իրանի հետ խաղաղ ատոմի վերաբերեալ գործարքը «շտկելուն»։ Հակառակ դէպքում ԱՄՆ առաջնորդը սպառնացել է ընդհանրապէս դուրս գալ համաձայնագրից։ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեղադրել է եւրոպական երկրներին եւ ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի հարցով գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիրը խախտելու մէջ։

2015 թ.-ին ԱՄՆ-ը, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ստորագրել են «Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիր» համաձայնագիրը։ Այն վերաբերում է Իրանի ատոմային ծրագրի խնդրի կարգաւորմանը։ Համաձայնագրի իրագործումը չեղարկում է ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան կողմից Իրանի դէմ ընդունած տնտեսական պատժամիջոցները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։