Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %12 %222 %2018 %08:%Ապր

Դոկտ. Վելայաթի. «Սիրիան այսօր հզօր է՝ առաւել քան երբեւէ»

Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթիի կարծիքով՝ ահաբեկիչների դէմ տարած յաղթանակների շնորհիւ Սիրիան, այսօր, հզօր է՝ առաւել քան երբեւէ:

«alikonline.ir» - Միջազգային հարցերով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գլխաւոր խորհրդական դոկտ. Ալի Աքբար Վելայաթիի կարծիքով՝ ահաբեկիչների դէմ տարած յաղթանակների շնորհիւ Սիրիան, այսօր, հզօր է՝ առաւել քան երբեւէ:

Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա յայտարարել է Դամասկոսում, սիրիական ԲԱԱՍ կուսակցութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Հիլալ ալ Հիլալի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ բանակի ուժի եւ նախագահ Ասադի ղեկավարման շնորհիւ Սիրիային յաջողւել է յաղթահարել բոլոր տեսակի դաւադրութիւնները:

Անդրադառնալով Իրան-Սիրիա յարաբերութիւններին, դոկտ. Վելայաթին կարեւորել է դրանց ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ դրանք կազմում են Դիմադրութեան առանցքի հիմքը:

Հիլալ ալ Հիլալն էլ իր հերթին կարեւորել է երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումն ու ընդլայնումը, եւ նշել է, որ դրանք առանցքային նշանակութիւն են ունեցել ահաբեկչութեան դէմ պայքարում տարած յաղթանակների գործում:

Խօսելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում կիրառւող երկակի չափորոշիչների մասին, սիրիացի բարձրաստիճան պաշտօնեան ասել է, որ դրանք առաւել ակնառու են դառնում սիրիական բանակի գրանցած իւրաքանչիւր յաղթանակից յետոյ:

Նշենք, որ աւելի վաղ դոկտ. Վելայաթին այցելել է սիրիական ԶՈՒ-ի կողմից ազատագրւած Արեւելեան Ղուտա եւ հանդիպել ու զրուցել է գործողութիւնն իրականացրած զինւորականների հետ:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։