Հա

Քաղաքական

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %15 %229 %2018 %09:%Ապր

Իրանական արձագանգ՝ Սիրիայի հրթիռակոծմանը. «Ագրեսիա եւ յանցագործութիւն»

Իրանը կտրուկ արձագանգել է Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը:

«alikonline.ir» - Իրանը կտրուկ արձագանգել է Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը այաթ. Ալի Խամենէին խստօրէն քննադատել է Արեւմտեան ուժերի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը, այն անւանլով «ագրեսիա եւ յանցագործութիւն», որը հետապնդում է «մեծապետական նպատակներ»:

Այաթ. Խամենէին նշել է, որ նման գործողութիւններ իրականացնելով ԱՄՆ-ը ոչինչ չի կարող շահել: Իսլ. յեղաթոխութեան առաջնորդն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին ու Մեծ Բրիտանիայի վարչապետին «յանցագործ» է անւանել:

Արեւմտեան եռեակի գործողութիւնները դատապարտել է նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ նշելով, որ Սիրիային հարւածելն ուղղւած է տարածաշրջանում ահաբեկչութեան ամրապնդմանն ու դրա ապակայունացմանը: Այս մասին նա յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ:

«Երկրի ազգային ինքնիշխանութեան ոչնչացումը տարածաշրջանում անհանգիստ ու անկայուն իրավիճակներ ստեղծելու փորձ է»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ Արեւմտեան եռեակի յարձակումը որակելով քայլ, որն ուղղւած է ահաբեկչութեան ամրապնդմանը:

Դատապարտող յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ ԱԳ նախարարութիւնը՝ նշելով, որ՝ Սիրիային ուղղւած ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարւածները միջազգային նորմերի ու իրաւունքների բացայայտ խախտում են։

«Այս ագրեսիան համարւում է միջազգային նորմերի ու իրաւունքների բացայայտ խախտում եւ Սիրիայի ազգային ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան արհամարհում»,- ասւած է ԱԳՆ տարածած հաղորդագրութիւնում։

ԱԳՆ նախարարութիւնը կոչ է արել միջազգային կազմակերպութիւններին ու երկրներին դատապարտել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հակասիրիական գործողութիւնը։

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։