Հա

Քաղաքական

16/04/2018 - 09:00

Ռոհանին ու Պոտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի դէմ իրականացրած ռազմական գործողութիւնն ու դրա հետեւանքները:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արեւմտեան եռեակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի՝ Սիրիայի դէմ իրականացրած ռազմական գործողութիւնն ու դրա հետեւանքները:

Երկու գործընկերները կարծիքներ են փոխանակել Արեւմտեան եռեակի Սիրիայի դէմ իրականացրած ռազմական գործողութիւնից յետոյ ստեղծւած իրավիճակի շուրջ: Նրանք արձանագրել են, որ այդ անօրինական գործողութիւնը լուրջ վնաս է հասցնում Սիրիայում քաղաքական կարգաւորման հեռանկարներին:

Երկու երկրների ղեկավարները շահագրգռւածութիւն են յայտնել ռուս-իրանական համագործակցութեան հետագայ զարգացման, առեւտրա-տնտեսական ոլորտում փոխշահաւէտ կապերի ընդլայնման հարցում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։