Հա

Քաղաքական

17/04/2018

Ահաբեկիչները ձախողել են

Այսօր՝ վաղ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի մարտիկներին յաջողւել է ձախողել սահմանային Միրջաւէ շրջանում ահաբեկիչների կողմից դիտարկման կէտի գրաւման փորձը:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի մարտիկներին յաջողւել է ձախողել սահմանային Միրջաւէ շրջանում ահաբեկիչների կողմից դիտարկման կէտի գրաւման փորձը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին ասւած է «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժնի հրատարակած յայտարարութիւնում:

Միջադէպը տեղի է ունեցել ժամը 01:30-ին: Պակիստանից Իրանի տարածք ներթափանցած ահաբեկիչները փորձել են գրաւել սահմանային դիտարկման կէտը, սակայն հանդիպելով սահմանապահ ուժերի դիմադրութեանն ու համաչափ գործողութիւններին, ստիպւած են եղել նահանջել:

Բախումների ընթացքում սպանւել ու վիրաւորւել են մի քանի ահաբեկիչ: Դժբախտաբար, սահմանապահ ուժերի մօտ եւս կան կորուստներ: Զոհւել է սահմանապահ երկու մարտիկ, վիրաւորւել՝ երկուսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։