Հա

Քաղաքական

18/04/2018

«Telegram»-ի խափանումը վերացաւ

Այսօր՝ առաւօտեան ժամը 07:00-ից սկսեալ խափանւել էր «Telegram» սոցիալական մեսենջերի աշխատանքը:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան ժամը 07:00-ից սկսեալ խափանւել էր «Telegram» սոցիալական մեսենջերի աշխատանքը:

Շուրջ մէկ ժամ «Telegram»-ին անհնար էր միանալ տարբեր տեսակի անտիֆիլտերների միջոցով անգամ: Իրավիճակը տպաւորութիւն էր ստեղծել, թէ «Telegram»-ը վերջնականապէս արգելափակւել է Իրանում: Սա այն դէպքում, երբ այդ կապակցութեամբ պաշտօնական որեւէ հաղորդագրութիւն չէր հրապարակւել:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ աւելի ուշ, սակայն, պարզ է դարձել, որ այս յաւելւածի գործողութիւնը խափանւել է այլ երկրներում եւս:

Ըստ երեւոյթի խափանումն ունեցել է տեխնիկական պատճառ: Այդ կապակցութեամբ դեռեւս որեւէ յայտարարութեամբ հանդէս չի եկել «Telegram»-ի հիմնադիր եւ տնօրէն Պաւէլ Դուրովը:

Խափանումը վերացել է, «Telegram» սոցիալական մեսենջերն արդէն հասանելի է բոլորին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։