Հա

Քաղաքական

07/05/2018 - 12:30

ԱԳՆ խօսնակ. «Միջուկային գորածրքից հնարաւոր չէ այդքան հեշտ հրաժարւել»

Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմանի եւ միջազգային համաձայնութիւն է, որից հրաժարւելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այդ մասին այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմանի եւ միջազգային համաձայնութիւն է, որից հրաժարւելն այդքան էլ հեշտ չէ: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այդ մասին այսօր՝ մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Լրագրողները նկատել են տւել, որ Միջուկային գործարքում մնալու համար ԱՄՆ-ը պահանջում է չէզոքացնել Իրանի տարածաշրջանային դերակատրութիւնը, իսկ մայիսի 3-ին էլ Իրանը եւրոպական կողմի հետ քննարկել է տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թւում`Եմէնի ճգնաժամը: Նրանք հետաքրքրւել են, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնութեան կայացման հնարաւորութեան մասին:

«Նոր համաձայնութիւն չի կայացել եւ չի էլ կայանայ»,- ասել է Ղասեմին՝ յաւելելով, որ մայիսի 3-ին Հռոմում կայացած բանակցութիւնները, Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում կայացած բանակցութիւնների շարունակութիւնն էին, որոնց ընթացքում քննարկւել են Եմէնի ճգնաժամը, այնտեղ տիրող հումանիտար աղէտալի վիճակն ու մարդասիրական օգնութիւնների առաքման հարցերը:

Իսկ ինչ վերաբերում է Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հնարաւորութեանը, ԱԳՆ մամլոյ խօսնակը նշել է, թէ դեռեւս վաղ է այդ մասին կանխատեսումներ անելու համար, եւ խորհուրդ է տւել համբերել՝ հետեւելով իրադարձութիւնների ընթացքին: Նա յիշեցրել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը բազմակողմանի եւ միջազգային համաձայնութիւն է, որից հրաժարւելն այդքան էլ հեշտ չէ:

Բահրամ Ղասեմին հաստատել է Նիւ Եօրքում Զարիֆ-Քերի երկրորդ հանդիպման կայացման մասին շրջանառւող լուրերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։