Հա

Քաղաքական

09/05/2018

Հանրապետութեան նախագահ. «Այս պահից սկսած Միջուկային գործարքը գործում է Իրանի եւ հինգ երկրի միջեւ»

Այս պահից սկսած Միջուկային համապարփակ համաձայնագիրը գործելու է Իրանի եւ հինգ երկրի միջեւ: Այս մասին երէկ՝ մայիսի 8-ի երեկոյեան յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ արձագանգելով Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշմանը:

«alikonline.ir» - Այս պահից սկսած Միջուկային համապարփակ համաձայնագիրը գործելու է Իրանի եւ հինգ երկրի միջեւ: Այս մասին երէկ՝ մայիսի 8-ի երեկոյեան յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ արձագանգելով Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշմանը:

Իր ելոյթում նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանն առանց Վաշինգտոնի մասնակցութեան կը շարունակի միջուկային համաձայնագրի վրայ աշխատել՝ յաւելելով, որ ուրախ է Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու առիթով:

Հանրապետութեան նախագահը նաեւ ԱՄՆ-ին խնդրայարոյց եւ անվստահելի գործընկեր է անւանել, որը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտաւորութիւնները. «Դուրս գալով ԱՄՆ-ն ցոյց տւեց, որ չի կատարում միջազգային համաձայնագրերով իր պարտաւորութիւնները: Միջուկային գործարքը միջազգային պայմանագիր է եւ ԱՄՆ-ն չպէտք է դուրս գար դրանից»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանը դեռեւս կը շարունակի խորհրդակցել գործարքի մասնակից եւրոպական երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ եւ հաւատարիմ է մնալու համաձայնագրին:

«Ամէն ինչ կախւած է մեր ազգային շահերից»,- շեշտել է նախագահը` նշելով, որ եթէ Միջուկային գործարքում առանց ԱՄՆ-ի ներկայութեան Իրանի ամբողջական շահերը կը երաշխաւորւեն, Իրանը կը մնայ գործարքում:

Նախագահը տեղեկացրել է, որ յանձարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեանը նախապատրաստւել արդիւնաբերական մակարդակով ուրանի հարստացման վերսկսմանը:

«Ես յանձնարարել եմ առանց որեւէ սահմանափակումների շարունակել ուրանի հարստացման վերսկման նախապատրաստումը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։