Հա

Քաղաքական

12/05/2018

Զարիֆը կայցելի Պեկին, Մոսկւա եւ Բրիւսէլ

Միջուկային գործարքի հետագայ ճակատագրի մասին բանակցելու նպատակով դոկտ. Զարիֆը կայցելի Պեկին, Մոսկւա եւ Բրիւսէլ:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած ներկայ իրավիճակի, դրա հետագայ ճակատագրի եւ պահպանման հնարաւորութեան ու Իրանի ազգային շահերի երաշխաւորման կապակցութեամբ, գործարքի չինական, ռուսական եւ եւրոպական կողմերի հետ բանակցութիւններ անցկացնելու նպատակով, ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կայցելի Պեկին, Մոսկւա եւ Բրիւսէլ:

Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: ԱԳ նախարարը կիրակի օրը խորհրդակցութիւններ կանցկացնի Պեկինում, երկուշաբթի օրը՝ Մոսկւայում, իսկ երեքշաբթի օրը Բրիւսէլում կը հանդիպի «E3»-ի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Նշենք, որ դոկտ. Զարիֆը նոյն հարցերը երէկ՝ մայիսի 11-ին քննարկել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում: Միջուկային գործարքի պահպանման համար Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կարեւորել է համաձայանգրով ամրագրւած Իրանի շահերի իրագործման երաշխաւորումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։