Հա

Քաղաքական

13/05/2018 - 10:50

Թեհրանն ունի նոր քաղաքապետ

Թեհրանն ունի նոր քաղաքապետ: Մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտօնը կը զբաղեցնի Սէյէդ Մոհամմադ Ալի Աֆշանին:

«alikonline.ir» - Թեհրանն ունի նոր քաղաքապետ: Մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտօնը կը զբաղեցնի Սէյէդ Մոհամմադ Ալի Աֆշանին:

Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրւայ նիստի ընթացքում Սէյէդ Մոհամմադ Ալի Աֆշանին ընտրել է Թեհրանի քաղաքապետ: Նրա թեկնածութեան օգտին քւէարկել են նիստին ներկայ քաղխորհրդի 21 անդամներից 19-ը: Քաղաքապետի պաշտօնի համար Աֆշանիի մրցակիցը քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար Սամիօլլահ Հոսէյնի Մաքարեմն էր:

Սէյէդ Մոհամմադ Ալի Աֆշանին ծնւել է 1338 թւկանին: 11-րդ կառավարութեան օրօք զբաղեցրել է Ֆարս նահանգի նահանգապետի պաշտօնը, իսկ 12-րդ կառավարութեան օրօք՝ շինարարական գծով ներքին գործերի նախարարի տեղակալի եւ նախարարութեան քաղաքապետարանների ու գիւղապետարանների կազմակերպութեան ղեկավարի պաշտօնները:

Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, նա մայրաքաղաք Թեհրանի 14-րդ քաղաքապետն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։