Հա

Քաղաքական

13/05/2018 - 13:48

Հանրապետութեան նախագահ. «Կը մնանք Միջուկային գործարքում, եթէ երաշխաւորւեն Իրանի շահերը»

Եթէ Միջուկային համապարփակ համաձայնագրի կողմ միւս հինգ երկրները կատարեն իրնեց ստանձնած պարտաւորութիւնները, ապա գործարքը կը շարունակի գործել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին Շրիլանկայի նախագահի հետ հանդիպման աւարտից յետոյ կազմակերպւած համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Եթէ Միջուկային համապարփակ համաձայնագրի կողմ միւս հինգ երկրները կատարեն իրնեց ստանձնած պարտաւորութիւնները, ապա գործարքը կը շարունակի գործել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին Շրիլանկայի նախագահի հետ հանդիպման աւարտից յետոյ կազմակերպւած համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականութիւնը հիմնւած է բարոյականութեան, վստահութեան եւ միջազգային նորմերը յարգելու սկզբունքների վրայ, դոկտ. Ռոհանին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս հաւատարիմ է եղել միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտաւորութիւններին, այդուհանդերձ, ականատեսն ենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել Միջուկային համաձայնագրից, որը նշանակում է խախտել բարոյականութեան, քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների նորմերը»:

Անդրադառնալով Միջուկային գործարքի պահպանման հնարաւորութեանը, Հանրապետութեան նախագահը նշել է. «Եթէ գործարքի կողմ միւս հինգ երկրները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմնիա, Ֆրանսիա, Չինաստան-ԽՄԲ.) կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ Իրանին ներկայացնեն համապատասխան երաշխիքներն առ այն, որ Իրանի ազգային շահերը ապահովւած կը լինեն, Միջուկային համաձայնագիրը կը շարունակի գործել»:  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։