Հա

Քաղաքական

15/05/2018 - 14:20

Զարիֆը հանդիպել է Մոգերինիի հետ

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 15-ին Բրիւսէլում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ մայիսի 15-ին Բրիւսէլում հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպմանը երկու բարձրաստիճան դիւանագէտները քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ ստեղծւած իրավիճակը, գործարքի հետագայ ճակատագիրն ու դրա պահպանման հեռանկարներն ու հնարաւորութիւնները:

Մոգերինիի հետ հանդիպումը հետեւել է նախորդ երկու օրերում դոկտ. Զարիֆի՝ նոյն թեմայով Չինաստանում եւ Ռուսաստանում անցկացրած բանակցութիւններին:

Նշենք, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նոյն թեման այսօր, Բրիւսէլում քննարկելու է նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ համատեղ հանդիպամն ժամանակ, որին մասնակցելու է լինելու նաեւ Ֆեդերիկա Մոգերինին:

Յարակից լուրեր

  • Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»
    Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»

    Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում
    Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

    ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

  • Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ
    Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

    2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։