Հա

Քաղաքական

06/05/2013

Իրանը հակազդեց Սիրիայի դէմ Իսրայէլի յարձակմանը

alt«Մեհր» լրատւական գործակալութիւն - Իրանի պաշտպանութեան նախարար դերզօրավար Ահմադ Վահիդին, ի հակազդեցութիւն Սիրիայի վրայ սիոնիստական վարչակարգի իրականացրած յարձակմանը, ասաց. «Տարածաշրջանում սիոնիստական վարչակարգի արկածախնդրութիւնները բորբոքելու են հակասիոնիստական ալիքը»:
Նա աւելացրեց. «Յիշեալ յարձակումը, որ կատարւել է ԱՄՆ-ի կանաչ ճրագով, քողազերծում է վարձկան ահաբեկիչների կապը՝ սիոնիստական վարչակարգի հետ»:

«Ֆարս» լրատւական գործակալութեան համաձայն՝ Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Ռամին Մեհմանփարասթը եւս դատապարտելով Սիրիայի վրայ սիոնիստական վարչակարգի յարձակումը՝ տարածաշրջանի երկրներին առաջարկեց, որ խելամիտ քայլեր դրսեւորեն այդ ներխուժումների դիմաց:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։