Հա

Քաղաքական

23/05/2018

Դոկտ. Զարիֆ. «Չարժէ պատասխանել Պոմպէոյի անմակարդակութեանը»

Պոմպէոյի արտայայտութիւններն այնքան անքաղաքակիթ են եւ անտրամաբանական, որոնց չարժէ պատասխանել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին կառավարութեան նիստի շրջանակներում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Պոմպէոյի արտայայտութիւններն այնքան անքաղաքակիթ են եւ անտրամաբանական, որոնց չարժէ պատասխանել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին կառավարութեան նիստի շրջանակներում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Ինչպէս խորհրդարանում նշեց պրն. Լարիջանին, Պոմպէոյի խօսքերն այնքան անկիրթ են ու անտրմաբանական, որոնց չարժէ պատասխանել: Միայն պէտք է վերյիշեցնել, որ նա եւ ԱՄՆ գործող վարչակազմի միւս ներկայացուցիչները ոչ միայն իրենց սխալ պատրանքների գերին են, այլ, աւելին, դարձել են այնպիսի ճնշում գործադրող խմբաւորումների գերին, որոնցից իւրաքանչիւրի՝ միջազգային հանրութեան մօտ խայտառակութեան ականատեսն ենք ամէն օր»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով, որ սա փաստում է ԱՄՆ արտաքին քաղաքականութեան սնանկութեան մասին, որը վերածւել է վարձակալւող գործիքակազմի, որի համար աւելին վճարողը կարող է ուղղորդել այն:

Ըստ նրա՝ ԱՄՆ պետքարտուղարը որեւէ նոր բան չի ասել, նրա խօսքերն իրականում նախկին սխալ քաղաքականութիւնների կրկնութիւնն էր, որն այս անգամ արտայայտւեց առաւել լկտիօրէն. «Նրանք կարծում են, թէ որդեգրած նախկին քաղաքականութիւնների եւ ըստ իրենց՝ կաթւածահար անող պատժամիջոցների վերակիրառումով, որոնք, ի դէպ, միջազգային հանրութեան ձայնակցութեան պարագայում էլ չկարողացան պառակտել Իրանի ժողովրդին, կարող են յաջողութեան հասնել: Թէեւ այդ պատժամիջոցներն ունեցան որոշակի տնտեսական ազդեցութիւն, այդուհանդերձ, ԱՄՆ-ին չյաջողւեց հասնել իր նպատակներին»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։