Մայիսի 30-ի երեկոյեան, մշակոյթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով առկայ մարտահրաւէրներին, նշել է, որ դրանց յաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական կապիտալ, փոխվստահութեան մթնոլորտ եւ երկրի ապագայի նկատմամաբ յոյս ու հաւատք:
«alikonline.ir» - Մայիսի 30-ի երեկոյեան, մշակոյթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով առկայ մարտահրաւէրներին, նշել է, որ դրանց յաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական կապիտալ, փոխվստահութեան մթնոլորտ եւ երկրի ապագայի նկատմամաբ յոյս ու հաւատք:
«Իրենց գոյութեան ընթացքում բոլոր ժողովրդները որոշակի խնդիրների եւ դժաւարութիւնների են հանդիպում: Իրանի ժողովուրդն էլ որոշակի խնդիրների եւ դժաւարութիւնների է հանդիպել, որոնց յաղթահարման համար ունի երկու ընտրութիւն. կամ ընկրկել դրանց դէմ, կամ դիմակայել ու կառուցել այն, ինչը որ ցանկալի է հասարակութեան համար: Սա արդէն մեր ընտրութիւնն է»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ ցանկացած նախագահ կամ բանակ, որոշակի պայմաններում կարող են պարտւել, սակայն միակամ ու միասնական ժողովուրդը, որն ընտրում է դիմակայութեան ուղին, երբեւէ չի պարտւելու:
Խոստովանելով, որ այսօր երկիրը կանգնած է որոշակի խնդիրների եւ դժւարութիւնների դէմ յանդիման, Հանրապետութեան նախագահը նշել է, որ դրանց յաղթահարումը վեր է միայն նախագահի կամ կառավարութեան ուժերից եւ պահանջում է միասնականութիւն ու համատեղ ջանքերի գործադրում:
Այդ նպատակով, դոկտ. Ռոհանին յատուկ կարեւորել է մշակոյթի գործիչների դերակատարութիւնը՝ ընդգծելով. «Այսօր, երկրին անհրաժեշտ է հասարակական հզօր կապիտալ, փոխվստահութիւն եւ երկրի ապագայի նկատմամաբ յոյս ու հաւատք», դա ըստ նրա՝ կը գոյանայ միայն այն դէպքում, եթէ մշակոյթն ու մշակութային գործիչներն իրենց ողջ ներուժով ասպարէզ դուրս գան: