Հա

Քաղաքական

09/06/2018 - 09:00

ԱԳՆ խօսնակ. «ԱՄՆ-ի հետ երկխօսութեան որեւէ հեռանկար չի կարող լինել»

ԱՄՆ-ի հետ որեւէ ոլորտում երկխօսութեան հեռանկար չի կարող լինել: Այս մասին երէկ՝ յունիսի 8-ին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի հետ որեւէ ոլորտում երկխօսութեան հեռանկար չի կարող լինել: Այս մասին երէկ՝ յունիսի 8-ին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Արձագանգելով նախօրէին Իրանի դէմ նախատեսւող աննախադէպ պատժամիջոցների, դրանց անրդիւնքում Իրանի քաղաքականութեան մէջ նկատւող «որոշակի փոփոխութիւնների» եւ Իրանի հետ ամենատարբեր խնդիրների կապակցութեամբ համապարփակ համաձայնութեան հասնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին յայտարարութեանը, ԱԳՆ խօսնակը նշել է, որ պաշտօնական Վաշինգտոնն Իրանի հետ փորձում է խօսել «սպառնալիքի լեզւով» եւ հրաժարւում է յարգալից երկխօսութիւն վարել, ինչն էլ բացարձակապէս անընդունելի է:

«Մինչեւ ԱՄՆ-ն Իրանի հին եւ քաղաքակիրթ ժողովրդի հետ չսկսի յարգալից խօսել, այլ ոչ թէ սպառնալիքների եւ պատժամիջոցների լեզւով, ԱՄՆ-ի հետ որեւէ ոլորտում երկխօսութեան հեռանկար չի կարող լինել»,- ասել է Ղասեմին:

«ԱՄՆ կառավարութիւնը «տնտեսական ահաբեկիչ» է, որը պատժամիջոցների միջոցով սպառնում է այլ պետութիւններին եւ ազգերին, ինչպէս նաեւ անկախ ընկերութիւններին»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։