Հա

Քաղաքական

09/06/2018 - 09:20

Հանրապետութեան նախագահը Չինաստան է մեկնել

Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին մասնակցելու նպատակով, Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 8-ի երեկոյեան ժամանել է Շանհայ:

«alikonline.ir» - Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին մասնակցելու նպատակով, Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 8-ի երեկոյեան ժամանել է Շանհայ:

Նախատեսւում է, որ եռօրեայ այցի ընթացքում, Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին մասնակցելուց բացի, նախագահ Ռոհանին երկկողմ հանդիպումներ կունենայ Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Աֆղանստանի եւ Մոնղոլիայի նախագահների եւ Հնդկաստանի վարչապետի հետ:

Այցի ընթացքում Հանրապետութեան նախագահին ընկերակցող բարձրաստիճան պատւիրակութեանը մաս են կազմում ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, տնտեսութեան նախարար Մասուդ Քարբասիանը, տնտեսական հարցերով նախագահի տեղակալ Մոհամմադ Նահաւանդիանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։