Հա

Քաղաքական

09/06/2018 - 11:50

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները»

Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունիսի 8-ին, մայարքաղաքում տեղի ունեցած Ղոդսի օրւայ ցոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ յաւելելով, որ սիոնիստական վարչակարգը նպատակ ունի ցեղասպանութեան ենթարկել պաղեստինցիներին:

«alikonline.ir» - Հայերը լաւ են հասկանում Պաղեստինի ժողովրդի տառապանքները: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին երէկ՝ յունիսի 8-ին, մայարքաղաքում տեղի ունեցած Ղոդսի օրւայ ցոյցի ժամանակ յայտարարել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը՝ յաւելելով, որ սիոնիստական վարչակարգը նպատակ ունի ցեղասպանութեան ենթարկել պաղեստինցիներին:

«Պաղեստինցիների պէս, հայերը եւս ցեղասպանութեան են ենթարկւել եւ լաւ են հասկանում նրանց տառապանքներն ու խնդիրները»,- ասել է պատգամաւորը՝ նշելով, որ ինչպէս միշտ, այս տարի եւս իրանահայութիւնն իր մասնակցութիւնն է բերել Ղոդսի օրւայ բողոքի ցոյցերին՝ աջակցութիւնն յայտնելով Պաղեստինի տառապեալ ժողովրդին:

Անդրադառնալով սիոնիստական վարչակարգի նպատակներին, դոկտ. Կարէն Խանլարեանը նշել է, որ սիոնիստները նպատակ ունեն օգտագործելով քաղաքական եւ ռազմական տարբեր հնարքներ, խնդիրը տեղափոխել այլ հարթութիւն. «Սակայն, այն ինչը, որ այսօր տեղի է ունենում Պաղեստինում, ունի ցեղասպանութեանը յատուկ բոլոր բնորոշիչները, եւ Իսրայէլը ցանկանում է այս գործողութիւնների միջոցով շարունակել այն՝ յետաձգելով խնդրի վերջնական հանգուցալուծումը»,- ասել է նա:

Պատգամաւորը աշխարհի բոլոր ազատամիտ ժողովրդներին կոչ է արել միաւորւել եւ իրենց բողոքի ձայնը բարձարցնել Պաղեստինի տառապեալ ժողովրդի դէմ Իսրայէլի միջոցով իրականացւող գործողութիւնների դէմ:

«Մենք այն ազգն ենք, որ 40 տարի առաջ մեր աջակցութիւնն ենք յայտնել Պաղեստինի ժողովրդին, եւ մինչ նրանց խնդիրների արդարացի հանգուցալուծումը հաստատակամօրէն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է դոկտ. Խանլարեանը:

Ինչ վերաբերում է խնդրի կապակցութեամբ տարածաշրջանի արաբական պետութիւնների դիրքորոշումներին, պատգամաւորն ասել է. «Ես յոյսեր չեմ կապում տարածաշրջանի արաբական պետութիւնների հետ, քանզի նրանք ոչ միայն չեն օգնում, այլ, ընդհակառակը, համագործակցում են Իսրայէլի հետ: Մենք, մեր յոյսերը պէտք է կապենք աշխարհի ժողովրդնի եւ միջազգային հանրութեան հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։