Հա

Քաղաքական

09/06/2018 - 15:00

Նախագահը Ռուսաստանին երկխօսութեան կոչ է արել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ

Չինական Ցինդաօ քաղաքում, ուր ընթանում է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը, կայացել է Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«alikonline.ir» - Չինական Ցինդաօ քաղաքում, ուր ընթանում է Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարը, կայացել է Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հանրապետութեան նախագահը նշել է, որ Թեհրանն ու Մոսկւան պէտք է աւելի լուրջ երկխօսութիւն հաստատեն իրանական միջուկային ծրագրի վերաբերեալ Միջուկային համպարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու առնչութեամբ:

«Ինչ վերաբերում է այդ համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, այստեղ անհրաժեշտ է աւելի լուրջ եւ աւելի կարեւոր երկխօսութիւն մեր երկրների միջեւ»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ Ռուսաստանի Դաշնութիւնը «շատ կարեւոր եւ կառուցողական դեր» է խաղացել միջուկային համաձայնագրի իրականացման գործում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ անդրադառնալով Սիրիայի հարցով երկու երկրների համագործակցութեանը, նշել է, որ Թեհրանն ու Մոսկւան բարեյաջող համագործակցում են սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցում։

«Մենք բարեյաջող համագործակցում ենք սիրիական ճգնաժամի կարգաւորման հարցում։ Եւ այստեղ մենք քննարկելու բան ունենք, որովհետեւ կան որոշակի արդիւնքներ»,- ասել է Պուտինը՝ յաւելելով. «Ես ուրախ եմ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան շրջանակում միջազգային հանդիպմանը ձեզ հետ աշխատելու հնարաւորութեան համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։