Հա

Քաղաքական

10/06/2018

Օշնաւիէում ահաբեկիչներ են չէզոքացւել

Օշնաւիէ սահմանային շրջանում ահաբեկիչներ են չէզոքացւել:

«alikonline.ir» - Օշնաւիէ սահմանային շրջանում ահաբեկիչներ են չէզոքացւել:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս կապակցութեամբ համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Համզէ սէյէդօլշոհադա» ռազմակայանի հանրութեան հետ կապերի բաժինը:

Հաղորդագրութեան մէջ նշւած է, որ յունիսի 8-ի երեկոյեան, ռազմակայանի մարտիկներին յաջողւել է հաւաստանշել եւ չէզոքացնել ահաբեկչական մի խմբակի, որը պատրաստւում էր երկրի տարածք ներթափանցել Հիւսիսային Իրաքից:

Գործողութեան արդիւնքում 9 հոգանոց ահաբեկչական խմբակն ամբողջովին ոչնչացւել է: Նրանցից առգարււել է մեծ քանակութեամբ պայթուցիկ նիւթեր եւ զէնք-զինամթերք:

«Համզէ սէյէդօլշոհադա» ռազմակայանի մարտիկները որեւէ կորուստ չեն ունեցել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։